Օգոստոսի 28-ին երեք դիմակավորված և զինված անձինք ավազակային հարձակում էին կազմակերպել Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի Ձորաղբյուրում գտնվող տան վրա:

Հոկտեմբերի սկզբին Վրաստանում կալանավորվեց և Հայաստան տեղափոխվեց ավազակային հարձակման մեջ կասկածվող Գագիկ Ղևոնդյանը, ով ՀՔԾ-ում ցուցմունք էր տվել, որ ավազակային հարձակումը ինքը չի կազմակերպել, և տվել էր այլ մարդու անուն:

Թերթի տեղեկություններով՝ Արման Մկրտումյանի տան վրա ավազակային հարձակումը նախաձեռնել և կազմակերպել է ԱԺ նախկին պատգամավոր, հոկտեմբերի 6-ին ԱԺ մեկ այլ պատգամավոր Կարո Կարապետյանի սպանության մեջ կասկածվող, իսկ այնուհետև կասկածելի հանգամանքներում ինքնասպանություն գործած Հարություն Ղարագյոզյանը, ով մեծ գումարներ է պարտք եղել Մկրտումյանին:

Հետաքրքիր զուգադիպությամբ Վրաստանում Գագիկ Ղևոնդյանի կալանավորման և Հարություն Ղարագյոզյանի ինքնասպանության ժամկետները համընկնում են»: