Հոկտեմբերի 27-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ մերկասառույց է:

Դժվարանցանելի են Գեղարքունիքի մարզի Մարտունի և Վարդենիս քաղաքների ավտոճանապարհները, հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Սոթք-Քարվաճառ, Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցք-Գեղհովիտ և Արագածոտնի մարզի Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Բոլոր վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։