Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների առաջնորդների գագաթաժողովը կայանալու է Աստանայում նոյեմբերի 8-ին։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այդ մասին հայտնել են Ղազախստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։

Նոյեմբերի 8-ին՝ օրվա առաջին կեսին, Աստանայում կկայանա ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպումը, իսկ երկրորդ կեսին կկայանա ՀԱՊԿ նստաշրջանը երկրների ղեկավարների մակարդակով։