Այսօր՝ ժամը 10:44-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Տաթև ավտոճանապարհի 40-րդ կմ-ին տեղի է ունեցել սողանք: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

ԱԻՆ-ից դեպքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն կտրամադրվի։