Յոթամյա դադարից հետո Դամասկոսում վերաբացվել է քաղաքի ազգային թանգարանը: Այս մասին գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով SANA-ին:

Սիրիայի մշակույթի նախարար Մուհամմեդ ալ-Ահմեդի խոսքով՝ թանգարանի աշխատանքի վերսկսելը վկայում է քաղաքի մշակութային կյանքի վերածննդի մասին:

Նշվում է, որ վերականգնման աշխատանքներից հետո առայժմ բացվել են թանգարանի սրահներից միայն մի քանիսը: