Սալվադորի ափերի մոտ 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել:

Հաղորդվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են երևանյան ժամանակով ժամը 02.23-ին՝ Աքախուտլա քաղաքից 93 կմ հարավ-արևմուտք: Ընդ որում՝ երկրաշարժի օջախը գտնվել եմ 24.7 կմ խորության վրա:

Երկրաշարժի հետևանքով տուժածների, զոհերի և ավերածությունների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվել: