Կոսովոյի իշխանությունները առաջիկա երեք տարիների համար նախատեսում են սեփական բանակը զինելու համար շուրջ 300 միլիոն եվրո ծախսել։ Այս մասին գրում է lenta.ru-ն՝ վկայակոչելով խորվաթական Vecernji list թերթին։

Բանակի ստեղծման մասին օրինագծին Կոսովոյի խորհրարանն առաջին ընթերցմամբ կողմ էր քվեարկել հոկտեմբերին։ Պատգամավորները, մասնավորապես, հավանության էին արժանացրել երեք փաստաթուղթ, որոնք պետք է ընդլայնեն Կոսովոյի անվտանգության ուժերի լիազորությունները և դրանք վերածեն լիարժեք զինված ուժերի։ Սպասվում է, որ բանակը կազմված կլինի հինգ հազար զինծառայողներից։

Նշենք, որ Կոսովոյի բյուջեում բանակի զինման նպատակով՝ զինատեսակներ, ռազմական տեխնիկա և զինվորականների ուսուցում, արդեն իսկ 300 հազար եվրո է նախատեսվել։