Ինդոնեզիայում 181 ուղևորով ինքնաթիռն ընկել է ծովը. տարվում են որոնողական աշխատանքներ
Lion Air ավիաընկերության Boeing 737 MAX 8 օդանավը Ջակարտայի օդանավակայանից մեկնելուց 13 րոպե անց անհետացել է ռադարների էկրանից, ավելի ուշ հաղորդվել է, որ այն ընկել է ծովը՝ Ճավա կղզու արևմտյան ափերի մոտ:
Օդանավն ուղևորվում էր ինդոնեզական Պանկալպինանգ քաղաք:
Lion Air ավիաընկերությունը հաստատել է իր օդանավի կործանման մասին լուրը: Ըստ ավիաընկերության՝ օդանավում գտնվել է 181 ուղևոր և անձնակազմի 8 անդամ:
Lion Air-ից հայտնել են նաև, որ կործանված ինքնաթիռն արտադրվել է 2018թ-ին և ավիաընկերության օդանավերի պարկը համալրել օգոստոսի 15-ին:
Օդանավի հրամանատարն է եղել Բհավյե Սունեյան, որը որպես օդաչու ունի 6.000 ժամ թռիչքի փորձ:
Կործանումից առաջ անձնակազմն օդանավակայան վերադառնալու մասին է խնդրել:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում