Հոկտեմբերի 29-ին մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը. օրակարգում ՀՀ կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ:

Նախագծի ընդունման համար անհրաժեշտ է 63 կողմ ձայն, սակայն նիստին գրանցված պատգամավորների թիվը 58 է:

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 22-ին, Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ չի ընդունել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Քվեարկությանը մասնակցել է 59 պատգամավոր, այնինչ սահմանադրական օրենքի ընդունման պարագայում անհրաժեշտ էր 63 պատգամավորի մասնակցությունը:

Կողմ էր քվեարկել 56, դեմ՝ 3 պատգամավոր: