ՀՀ թիմը 2 բրոնզ է նվաճել հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությանը
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում հոկտեմբերի 28-ին ավարտվել է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Հայաստանի հավաքականին երկրորդ բրոնզե մեդալն է բերել Արթուր Շահինյանը (87 կգ):
ՀՀ թիմի առաջատար Արթուր Ալեքսանյանը (97 կգ) վնասվածքի պատճառով չի կարողացել մասնակցել երրորդ տեղի համար պայքարին:
Այսպիսով Հայաստանի թիմը աշխարհի առաջնությունում ունեցավ երկու մրցանակակիր: Պատվո պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեցին Մաքսիմ Մանուկյանը (82կգ) և Արթուր Շահինյանը (87 կգ):
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում