Հարցերին, թե Ինչպե՞ս է վերադառնալու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղաքականություն, ի՞նչ սպասել այս վերադարձից, ի՞նչ է սպասում Հայաստանը Փաշինյանի վերջնական հաղթանակից, հնարավո՞ր է Հայաստանի՝ Ռուսաստանի ու արևմտյան գործընկերների հետ հարաբերությունները փոխվե՞ն, պատասխանել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույցում։

Հարցին, թե մի քանի օր առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց, խորհրդարանին համոզեց իրեն չընտրել։ Եթե հետագա երկու նիստերին վարչապետ չընտրվի, Փաշինյանը կհասնի իր նպատակին՝ ԱԺ արձակմանն ու արտահերթ ընտրությունների անցկացմանը։ Ինչպե՞ս եք գնահատում նրա հերթական հաղթանակը, Քոչարյանը պատասխանել է․

«Ես չէի կասկածում, որ այս ներկայացումը կայանալու է ու նշանակվելու են արտահերթ ընտրություններ։ Զարմանալի ոչինչ չկա, քանի որ մյուս քաղաքական ուժերը բավարար քաղաքական կամք չցուցաբերեցին ու չհամագործակցեցին միմյանց հետ, որպեսզի դա թույլ չտային։ Բայց Փաշինյանն առաջ է մղվում այս պահին դեռ իր ունեցած ռեսուրսների մոբիլիզացիայի շնորհիվ։ Ակնհայտ է, թե խորհրդարանական կուսակցությունները պատրաստ չեն ընտրությունների, ապա արդյունքները լիովին կանխատեսելի են», - նշել է Քոչարյանը հավելելով․

«Սա անկասկած, բեկումնային պահ է։ Հայաստանի վարչապետը կենտրոնացնում է իշխանությունը, ինչի հետևանքով Հայաստանում ձևավորվելու է միակուսակցական խորհրդարան, որտեղ լիովիոն դոմինանտ է լինելու կուսակցական մի միավորը։ Այդ քաղաքական միավորում էլ դոմինանտ է լինելու մեկ մարդ։ Չեմ կարծում, որ նման իրավիճակը կարող է ապահովել երկարաժամկետ կայունություն։ Մյուս բոլոր խորհրդարանական կուսակցությունները հայտարարել են, որ պատրաստ չեն նման սցենարի։ Անկասկած կանխորոշված էր։ Ցանկացած հոգեբան ձեզ կասի, որ չի կարելի լուրջ որոշումներ կայացնել զգացմունքային, հուզական վիճակում։ Սոցիալական հոգեբանությունն էլ հաստատում է, որ հասարակության՝ որպես ամբողջության համար էլ սա ճիշտ է։ Այսօր Հայաստանի ընտրազանգվածի մի մասն էյֆորիայի մեջ է ու պատրաստ չէ առարկայական քննարկումներ, իսկ դա նշանակում է, որ ոչ ճիշտ որոշումների ընդունման վտանգները կտրուկ մեծանում են»։

Լրագրողի մյուս հարցին, որ վերջերս երկրորդ նախագահն ասել է, որ միակուսակցական խորհրդարանը նախապայմաններ կստեղծի անկայունության համար։ Ի՞նչ ի նկատի ուներ նա, նախկին նախագահը պատասխանել է․

«Խոսքը իշխանության ու պատասխանատվության մասին է՝ լիակատար իշխանությունը ենթադրում է լիակատար պատասխանատվություն, և դա մեդալի մի՝ դրական կողմն է, քանի որ ոչ ոքի չես կարող մեղադրել անհաջողությունների համար։ Այսօր շատ հայտնի «սաբոտաժ» և «հակահեղափոխական» բառերը կորցնում են իրենց հասցեատերերին։ Հնարավոր է, այդ ժամանակ իշխպանությունը վերջապես զբաղվի տնտեսությա՞մբ։ Բացասականն էլ այն է, որ ձևավորվում է քաղաքական նոր մենաշնորհ, և դրանից երկրի համար որևէ լավ բան չի լինի։ Որպես կանոն, իշխանության նման մենաշնորհը բերում է լճացման ու իշխանության այլասերման, ինչքան հեղափոխականն էլ այն լինի։ Երկրում կդադարի գործել կշիռների ու հակակշիռների համակարգը, որը շատ կարևոր է իշխանության ճյուղերի միջև հավասարակշռության առումով»։

Հարցին․ Այսօր Հայաստանում կա՞ն քաղաքական ուժեր կամ առանձին քաղաքական գործիչներ, որոնք ունակ են քանդել այդ մենաշնորը, իրենց վրա վերցնել ընդդիմության դերը։

«Դա կախված է այն բանից, թե ինչքան ակտիվորեն ու արհեստավարժ նրանք կկատարեն իրենց աշխատանքը արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո։ Բոլորը հասկանում են, որ լինելու է քաղաքական դաշտի լուրջ վերափոխում, բացվելու են մեծ հնարավորություններ ինքնաիրացման համար, բայց թե ով կլինի ընդդիմության ավանգարդը, կախված է այն բանից, թե ինչպես ապագա ընդդիմությունն իրեն կդրսևորի։

Հարցին, թե նա արդյոք տեսնո՞ւմ է իրեն այդ դերում, նա պատասխանել է․

«Մտածում եմ այդ մասին։ Ես հիմքեր ունեմ՝ Հայաստանի ապագայի մասին լրջորեն անհանգստանալու համար։ Դա ինձ դրդում է, որպեսզի ինչ-որ կերպ ազդեմ այդ պրոցեսների վրա։ Թե ինչքանով ինձ դա կհաջողվի, ցույց կտա ժամանակը, բայց կարծում եմ, իմ անցյալը, ներկան և ունեցած փորձը ինձ թույլ են տալիս հայկական քաղաքականության մեջ էական դեր խաղալ»։