«Բարսելոնայի» բժիշկները ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեին թույլ են տվել մասնակցել պաշտոնական խաղերին:

20-ամյա ֆուտբոլիստը պատրաստ է Վիգոյի «Սելտայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղին, որը կկայանա հունվարի 4-ին՝ Երևանի ժամանակով 22:00-ին:

Հիշեցնենք, որ ազդրի վնասվածքի պատճառով Դեմբելեն խաղադաշտից բացակայում է սեպտեմբերից: Կատալոնական ակումբի կազմում ֆրանսիացին խաղացել է ընդամենը 121 րոպե: Նա այս ամռանը Դորտմունդի «Բորուսիայից» է տեղափոխվել «Բարսելոնա»: