Ինդոնեզիայում կործանված օդանավում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չկան
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ըստ նախնական տվյալների՝ հոկտեմբերի 29-ին Ինդոնեզիայում վթարի ենթարկված ինքնաթիռի ուղևորների և անձնակազմի շարքում ՀՀ քաղաքացիներ կամ հայեր չկան:
Ավելի վաղ կործանվել է ինդոնեզական Lion Air ավիաընկերության Boeing 737 MAX 8 ինքնաթիռը, որում եղել Է 189 մարդ, այդ թվում՝ անձնակազմի յոթ անդամը։
Ինքնաթիռը Ջակարտայից Պանկալպինանգ էր ուղևորվում: Այն ռադարների Էկրաններից անհետացել Է թռիչքից ավելի քան 10 րոպե անց, ընկել ծովը:
Որոնողական աշխատանքների արդյունքում հաջողվել է հայտնաբերել ինքնաթիռի մասերը, ուղևորների իրերը: Աշխատանքները շարունակվում են:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում