ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ինքը 75 հատ օրինական զենք ունի, իսկ 9 հատն էլ նվիրել են:

Նա ասել է, որ դրանցով որսի է գնում:

«Կրակում եմ: Տղամարդը պիտի կրակի: Իմ բոլոր զենքերը ստուգված են, օրինական են, ցանկացած պահի ես դա կարող եմ օգտագործել երկրի պաշտպանության համար»,- հավելել է նա: