Հոկտեմբերի 29-ին ԱԺ արտահերթ նիստում ՀՀ կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը չի ընդունվել:

Քվեարկությանը մասնակցել է 63 պատգամավոր, կողմ է քվեարկել 62-ը, մինչդեռ օրենքի ընդունման համար անհրաժեշտ էր 63 կողմ ձայն:

Կողմ են քվեարկել «Ծառուկյան» և ԵԼՔ խմբակցությունների պատգամավորները: «Հ.Յ. Դաշնակցություն» խմբակցությունից բացակայել է երկու պատգամավոր՝ Ռոմիկ Մանուկյանը և Անդրանիկ Կարապետյանը: Մինչդեռ խմբակցությունը կողմ էր արտահայտվել նոր օրենսգրքին:

Այսպիսով, Հայաստանը դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների կգնա հին օրենսգրքով, որը ենթադրում է վարկանշային ընտրական համակարգ: