Սահմանախախտ աֆղանցին ձերբակալվել է հայ-թուրքական սահմանին
Հայաստանում ռուս սահմանապահները սահմանախախտ են ձերբակալել հայ-թուրքական սահմանին: Նա Աֆղանստանի քաղաքացի է:
Սահմանախախտը, հավանաբար, կենսական լավ պայմանների որոնումներում 3 սահման է հատել մինչ Հայաստան հասնելը՝ նա հատել է Պակիստան-Աֆղանստան, Աֆղանստան-Իրան և Իրան-Թուրքիա սահմանները: Սահմանախախտին ձերբակալել են Արտաշատի սահմանապահ ջոկատի հատվածում՝ Հայաստանի պետական սահմանն ապօրինի հատելու համար:
Սահմանախախտը փոխանցվել է իրավասու մարմիններին բոլոր հանգամանքները պարզելու նպատակով:
Ավելի վաղ Հայաստան-Թուրքիա սահմանն ապօրինի հատելու փորձ կատարելիս անհայտ անձանց խումբ էր ձերբակալվել:Վերջին շրջանում ակտիվություն է գրանցվում հայ-թուրքական սահմանին: Հոկտեմբերի կեսին 3 օրում սահմանն ապօրինի հատելու փորձի համար 6 մարդ է ձերբակալվել:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում