Netflix 2 հեռուստաալիքով ցուցադրելու են Մերձավոր Արևելքի օգնության կոմիտեի պատմության մասին ֆիլմ, որը վերնագրված է «Նրանք չպետք է զոհվեն․ Մերձավոր Արևելքի օգնության կոմիտեի պատմությունը»։

«20-ր դ դարի սկզբին ստեղծվել է ամերիկյան բարեգործական խումբ՝ Հայոց ցեղասպանության զոհերին հումանիտար օգնություն տրամադրելու համար։ Դրա նպատակներից մեկն էր փրկել որբերի սերունդը, որոնց ընտանիքների անդամները սպանվել էին։ Վավերագրական ֆիլմը պատմում է Ցեղասպանությունը վերապրածներին տրամադրված օգնության պատմությունը»,- ասվում է ֆիլմի անոնսում «New York Times» կայքում։