Դիլիջանի թունելում սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած հրդեհի պատճառած վնասի հետևանքներն ուսումնասիրելու և թունելի վերականգնման աշխատանքների վերաբերյալ անհրաժեշտ միջոցառումների իրականացման ժամանակացույցը ներկայացնելու նպատակով ստեղծված հանձնաժողովը հոկտեմբերի 30-ին թունելում կատարելու է համապատասխան ուսումնասիրություններ։

Այդ պատճառով հոկտեմբերի 30-ին՝ ժամը 12։00-15։00 ընկած ժամանակահատվածում Դիլիջանի թունելը կփակվի։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատավական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ, այդ ընթացքում առաջարկվում է երթևեկել Մ4 – Սեմյոնովկա – Մ4 այլընտրանքային ճանապարհով։