«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի ներսում, կարծես թե, ընդդիմություն է ձևավորվել
Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի ներսում, կարծես թե, ընդդիմություն է ձևավորված, ովքեր իրենց անհամաձայնությունն են հայտնում այս կամ այն հարցերի շուրջ: Դա արտահայտվեց նաև երեկ, երբ Երևանի ավագանու արտահերթ նիստին, որի ժամանակ ընտրվեցին քաղաքապետի տեղակալներ, մոտ 10 հոգի բացակայում էր հենց «Իմ քայլը» դաշինքի խմբակցության անդամներից: Եվ եթե նախկինում մեծամասնության ավագանու անդամները պարզապես քվեարկում էին՝ մեկը մյուսին հետևելով, ապա այժմ հենց իշխանության ներսում, կարծես թե, ընդդիմություն է ձևավորվել, ովքեր արտահայտում են իրենց բողոքը:
Մասնավորապես, դաշինքի ներսում ոչ միանշանակ մոտեցում է եղել քաղաքապետի տեղակալների թեկնածուների հարցում, և նրանք իրենց վերաբերմունքն արտահայտեցին՝ ուղղակի բոյկոտելով ավագանու նիստը:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում