«ՀՀ ոստիկանությունը նախատեսում է վա­րորդական իրավունքի վկայականի հա­մար կիրառել բալային զսպող համա­կարգ: Այս թեմայի շուրջ «ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Վարորդի ընկեր» հա­սարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանի հետ: Վերջինս ներկայացրել է, թե ինչ է իրենից ներկայացնում բալային համակարգը․

«Վերջին տարիներին ՃՏՊ-ների դեպքերի աճն է, որոնք, այսպես ասած, հիմք են հանդիսացել այս նախաձեռնության համար, որովհետև դրանց հետևանքով զոհերի և վիրավորնե­րի թիվը ճանապարհներին գնալով շատա­նում է: Այս տարեսկզբից մինչև սեպտեմ­բերն ընկած ժամանակահատվածում արդեն 245 զոհ ենք ունեցել ճանապարհատրանս­պորտային պատահարների արդյունքում, այն դեպքում, երբ 2016թ-ին, ընդհանուր առմամբ, զոհերի թիվը կազմում էր 26, իսկ 2017թ-ին՝ 279: Այս տարվա վերջին դեռ 2 ամիս կա, բայց թվերն արդեն իսկ խոսուն են, ինչը ցավալի է:

Այս բալային համակարգով զգալի կթեթևանա ֆինանսական բեռը, քանի որ տուգանքներ կան, որոնք մի քանի տասնյակ անգամներ նվազում են. ընդհուպ մինչև 300 հազար դրամի տուգանքները կի­ջեցվեն մինչև 29 հազար դրամ: Բայց դրա­նից պատասխանատվությունը չի նվազում, փոխարենը կկիրառվի բալային համակար­գը:

Վարորդներին վարորդական վկայական ձեռք բերելուց հետո կտրամադրվի 9 միավոր 12 ամսվա համար: Մոտավոր թվեր եմ ասում, բայց 0-5 խախտում իրականացնում են վարորդների 74 տոկոսը, իսկ 26 տոկոսը՝ 5-ից ավելի բարձր, այդ թվում 0.6 տոկոսի մեջ մտնում են 50 անգամ և ավելի խախ­տում իրականացնողերը, որոնք տարվա ընթացքում 300-500 խախտում են իրականաց­նում:

Հիմնականում շեշտը դրվել է վտան­գավորության աստիճան ունեցող խախ­տումների վրա՝ ոչ սթափ, բարձր արագու­թյուն, հանդիպակաց, կարմիր լույս, նաև հե­տիոտնային անցման վրա կայանելու դեպ­քում: Ընդ որում, մոտ 100 տեսակի տու­գանքներից միայն 16-ի վրա է ազդելու բա­լային համակարգը»,- գրում է թերթը: