Անգլիայի առաջնության 22-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» տանը մրցեց «Ուոթֆորդի» հետ: Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության հասավ 3:1 հաշվով:

«Մանչեսթեր Սիթի» 20 հաղթանակից և 2 ոչ ոքիից հետո 62 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և 15 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ:

Անգլիայի առաջնություն, 22-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Ուոթֆորդ»՝ 3:1