«Ժամանակ» թերթը գրում է, որ ՀՀԿ-ն ոչ միայն մասնակցելու է ընտրություններին, այլ լինելու է երկրորդ քաղաքական ուժը
«Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը երեկ ԱԺ-ում բարեփոխված ԸՕ-ի քվեարկության տապալումից հետո հանդիպել է ՀՀԿ վերնախավի, այդ թվում՝ պատգամավորական խմբակցության անդամների հետ: Սարգսյանը հայտնել է, որ ՀՀԿ-ն ոչ միայն մասնակցելու է ընտրություններին, այլ նաև դրա արդյունքում լինելու է երկրորդ քաղաքական ուժը առնվազն 20 տոկոս ներկայացվածությամբ»,- գրում է «Ժամանակ» թերթը։
«Մենք ունենք մարդկային, կադրային, լրատվական և ֆինանսական ռեսուրսներ հաջողության հասնելու համար: Մենք ենք լինելու գործող իշխանության իրական ընդդիմությունը, և ոչ թե որևէ այլ կուսակցություն»,- ըստ հավաքի մասնակիցների՝ ասել է Սարգսյանը:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում