Փոթորիկի հետևանքով Վենետիկում կտրուկ բարձրացել է ջրի մակարդակը՝ հասնելով 156 սմ-ի, և քաղաքի գրեթե 75 տոկոսը պատվել է ջրով։ Վենետիկում ոստիկանությունը փակել է մուտքը քաղաքի կենտրոնական հրապարակ։

Բնական աղետի հետևանքով արդեն 5 մարդ զոհվել է, մեկ մարդ անհայտ կորած է։

ABC տեղեկատվությամբ, 2012թ-ից հետո սա ամենաուժեղ ջրհեղեղն է։ Իշխանությունները մտավախություն ունեն, որ ջուրը կարող է բարձրանալ 1966թ-ի մակարդակին՝ 182 սմ։ Այժմ Վենետիկում տեղադրել են ժամանակավոր կամուրջներ, բայց եթե ջրի մակարդակն ավելի բարձրանա, ջուրը կարող է քշել դրանք։