Կանադայի Տորոնտո քաղաքում 106 տարեկանում հեռացել է կյանքից Հայոց ցեղասպանության վերջին ականատեսներից մեկը՝ Սիրվարդ Քուրդյանը:

«Սիրվարդը 2 տարեկան էր, երբ նրա հայրը և Էրզրումի բոլոր տղամարդիկ դաժանորեն սպանվեցին: Այդպես սկսվեց նրա գաղթի ճամփան՝ մոր, քույրերի և եղբայրների հետ, սկզբից իրաքյան Մոսուլ, հետո՝ Սիրիա, Հալեպ»,- գրում է Կանադայում հրատարակվող Horizon Weekly հայկական պարբերականը:

Սիրիայում Սիրվարդն ամուսնացել է հայազգի Խաչիկ Քուրդյանի հետ, իսկ 1990-ականների սկզբին նրանք ընտանիքով տեղափոխվել են Կանադա:

Ավելի վաղ հայտնի դարձավ Ցեղասպանությունը վերապրած վերջին հայաստանաբնակի՝ 105-ամյա Սիլվարդ Աթաջյանի մահվան մասին: