Շվեդիան Հայաստանի Պաշտպանության նախարարությանը առաջարկել է ձեռք բերել SAAB ընկերության արտադրության JAS-39 Gripen կործանիչներ։

Առաջարկությունն արվել է անմիջապես ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի Երևան կատարած այցից հետո, ով խոսել է Հայաստանին և Ադրբեջանին զենքի մատակարարման հնարավորության մասին՝ միայն մեկ երկրից՝ Ռուսաստանից կախվածությունը պակասեցնելու նպատակով։

Համաձայն լուրերի՝ առաջարկվել են 8 կործանիչներ, որոնցից յուրաքանչյուրի արժեքը կազմում է մոտ €55-60 միլլիոն։

JAS-39 Gripen-ը չորրորդ սերնդի թեթև մեկ շարժիչով կործանիչ է։ Այն որպես արևմտյան արտադրանք համեմատաբար ցածր գին ունի:

Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը ակտիվորեն զբաղվում է սեփական կործանիչ ավիացիայի ստեղծման հարցով։