Ֆրանսիական հեղինակավոր L'Equipe-ը ներկայացրել է 2017 թվականի խորհրդանշական հավաքականը, որը ձևավորվել է պարբերականի հարցման արդյունքում: Մասնակցել է մոտ 150 հազար ընթերցող:

Դարպասապահ. Ջանլուիջի Բուֆոն («Յուվենտուս»):

Պաշտպաններ. Դանի Ալվես («Յուվենտուս», ՊՍԺ), Սերխիո Ռամոս («Ռեալ»), Սամուել Ումտիտի («Բարսելոնա»), Մարսելո («Ռեալ»):

Կիսապաշտպաններ. Լուկա Մոդրիչ («Ռեալ»), Նգոլո Կանտե («Չելսի»):

Եզրային հարձակվողներ. Լիոնել Մեսի («Բարսելոնա»), Նեյմար («Բարսելոնա», ՊՍԺ):

Կենտրոնական հարձակվողներ. Հարի Քեյն («Տոտենհեմ»), Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»):