Անգլիայի առաջնության 22-րդ տուրում փոխչեմպիոն Լոնդոնի «Տոտենհեմը» հյուրընկալվեց Ուելսի «Սուոնսիին» և առավելության հասավ սկզբնամասում իսպանացի հարձակվող Ֆերնանդո Լիորենտեի և նախավերջին րոպեին անգլիացի կիսապաշտպան Դելե Ալիի խփած գոլի շնորհիվ՝ 2:0:

«Տոտենհեմը» 21 խաղից հետո 40 միավորով 5-րդ տեղում է և 2 միավոր գերազանցում է Լոնդոնի «Արսենալին»: Չորրորդ տեղում ընթացող «Լիվերպուլը» 22 խաղում վաստակել է 44 միավոր: «Սուոնսին» 16 միավորով վերջին տեղում է:

Անգլիայի առաջնություն, 22-րդ տուր

«Սուոնսի» - «Տոտենհեմ»՝ 0:2

«Սաութհեմփթոն» - «Քրիսթալ Փելաս»՝ 1:2

«Վեստ Հեմ» - «Վեստ Բրոմվիչ»՝ 2:1