Playboy Enterprises ընկերությունը հնարավոր է հրաժարվի Playboy ամսագրի տպագիր տարբերակից, քանի որ ամսագիրը դարձել է ոչ արդյունավետ: Գազետա․ռու-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է The Wall Street Journal-ը:

Հրատարակության տվյալներով՝ ամսագրի վաճառքից ստացված շահույթը նվազել է տարեկան առնվազն 7 մլն դոլարով:

Բացի այդ՝ մի քանի անգամ կրճատվել է նաև ամսագրի տպագրությունը, ներկայումս այն չի թողարկվում ամսական, ինչպես նախկինում, այլ տարին վեց անգամ: