ՀՀԿ խմբակցության անդամ Արայիկ Գրիգորյանը (Ավշարի Արայիկը), մերժել է ՀՀԿ առաջար­կը առաջիկա խորհրդարանա­կան ընտրություններում ՀՀԿ կող­մից Արարատի մարզում առա­ջադրվելու առաջարկը: Իր այս որոշումը Գրիգորյանը պատճա­ռաբանել է ոչ թե ՀՀԿ-ից նեղացածությամբ, այլ իր շրջապատում առկա հակահանրապետական տրամադ­րություններով: Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը։

Նախորդ ընտրու­թյուններում ՀՀԿ-ի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված և պատգամավոր ընտրվածների մեծամասնությու­նը ամենատարբեր պատճառաբանությամբ մերժել է կրկին առաջադրվելու առաջարկը: Նրանք համոզված են, որ այս ան­գամ չեն կարողանալու ընտրակաշառք բաժանելով ձայն ստա­նալ և չեն ուզում խայտառակվել: