«Մարտի 1-ի» գործով քննչա­կան խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանն այս պահին գտնվում է Մոսկվայում: Նա Քննչական կոմիտեի ղեկա­վարի տեղակալի պաշտոնից ազատվելուց հետո մեկնել է Հա­յաստանից: «Ժամանակ»-ի տեղեկություններով ՝ նրա Հայաստանից «անխափան» հեռանա­լու գործում մեծ ներդրում է ու­նեցել արդեն հետախուզվող Վահագն Հարությունյանի եղ­բայրը՝ Արտակ Հարությունյանը, ով հեղափոխությունից հետո նշանակվել է ՊԵԿ մաքսանեն­գության դեմ պայքարի Զվարթ­նոցի բաժնի պետ:

Վահագն Հարությունյանը դեռ չի որոշել՝ կվե­րադառնա Հայաստան, թե ոչ: Իրեն վկայի կարգավիճակով հարցաքննության մասին ծա­նուցագիր է ուղարկված, բայց ինքը բուժման կուրսեր է անցնում և ընթացքից ելնելով կորոշի՝ գալ, թե չգալ: