Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Հրաչյա Թաշչյանը նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական: Համապատասխան որոշումը հրապարակված է Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարման կայքում:

Հրաչյա Թաշչյանը մինչև այս զբաղեցրել է ՀՀ կառավարության արտաքին կապերի վարչության պետի պաշտոնը, այնուհետև դիվանագիտական առաքելություն իրականացրել ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունում:

Ավելի վաղ ՀՀ վարչապետի արդեն նախկին օգնական Վարուժան Ներսեսյանը նշանակվել է ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան: