ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունները ցուցակները պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնեն մինչև նոյեմբերի 14-ը՝ ժամը 18։00: Այս մասին ԿԸՀ արտահերթ նիստում հայտնել է հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Նա նշել է նաև, որ նախընտրական քարոզարշավը պաշտոնապես կմեկնարկի նոյեմբերի 26-ին և կտևի մինչև դեկտեմբերի 7-ը։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ին արտահերթ ընտրություն նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել:

Ավելի վաղ խորհրդարանն երկու անգամ անընդմեջ չի ընտրել վարչապետ և արձակվել է իրավունքի ուժով: