Կամո Արեյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական
Կամո Արեյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը համապատասխան որոշումը ստորագրել է նոյեմբերի 1-ին: Այդ մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ավելի վաղ Հայկ Մարությանն ասել էր.
«Կամո Արեյանի հետ զրույց կունենանք, եթե նա ցանկանա ընդունել քաղաքապետի խորհրդական լինելու առաջարկը, ապա ես կցանկանամ աշխատել նրա հետ»:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Կամո Արեյանն ազատվել է Երևանի փոխքաղաքապետի պաշտոնից: Արեյանը փոխաքաղապետի պաշտոնը զբաղեցրել է 2003թ-ից:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում