Եվրոպական հանձաժողովը չի մեկնաբանում Կատալոնիայում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է հանձնաժողովի ներկայացուցիչ Մինա Անդրևան:

«Մեր դիրքորոշումը Կատալոնիայի մասին լավ հայտնի է: Մենք մեկնաբանություն չունենք տարածաշրջանային ընտրությունների արդյունքների վերաբերյալ»,- ասել է նա:

Դեկտեմբերի 21-ին Կատալոնիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվել այն բանից հետո, երբ Մադրիդը սահմանափակեց տարածաշրջանի ինքնակառավարումը և խորհրդարանը լուծարեց հոկտեմբերի վերջին հռչակված անկախ հանրապետության որոշման պատճառով:

Ընտրությունների արդյունքներով՝ երեք կուսակցություններ, որոնք կողմ են ինքնիշխանության ինքնավարությանը, խորհրդարանում ստացել են 135-ից 70 տեղ: