Ռիդլի Սքոթը կնկարահանի «Գլադիատորի» շարունակությունը
Բրիտանացի ռեժիսոր Ռիդլի Սքոթը կնկարահանի հանրահայտ «Գլադիատոր» ֆիլմի շարունակությունը: Նշվում է, որ նախագծին չի մասնակցելու առաջին ֆիլմի գլխավոր դերակատար Ռասսել Քրոուն, ով մարմնավորել էր գեներալ Մաքսիմուսի կերպարը, գրում է The Hollywood Reporter-ն:
Աշխատանքը ֆիլմի վրա արդեն սկսվել է, սակայն ամենավաղ փուլում է: Կինոարտադրությամբ կզբաղվի Paramount Pictures ստուդիան, իսկ սցենարը, հավանաբար, կգրի Փիթեր Քրեյգը, ով հայտնի է «Քաղցած խաղեր» եռապատման 2 ֆիլմերի վրա աշխատանքով:
Ինչպես ակնկալվում է, սիքվելում խոսքը գնալու է Լուցի անունով տղայի մասին, որին առաջին ֆիլմում փրկեց Մաքսիմուսը:
Նշենք, որ պատմական «Գլադիատոր» ֆիլմը էկրան է բարձրացել 2000թ. մայիսին: Ընդհանուր առմամբ ֆիլմը 5 Օսկար է նվաճել՝ այդ թվում ստանալով մրցանակը տարվա լավագույն ֆիլմի և տղամարդու լավագույն դերակատարման համար: Ֆիլմը համաշխարհային վարձույթում ավելի քան 457 մլն դոլար է հավաքել: Ֆիլմում հնչում է Ջիվան Գասպարյանի դուդուկը: