Մեծ Բրիտանիայի Թագավորական փոստը նամականիշների շարք կթողարկի, որը նվիրված կլինի «Գահերի խաղը» հեռուստասերիալին:

Նամականիշների վրա կպատկերվեն հեռուստասերիալի կերպարները, կախարդական արարածները և հանրահայտ «երկաթե գահը»: Առցանց խանութի տվյալների համաձայն՝ երկու նամականիշից կազմված հավաքածուի նվազագույն գինը կլինի 1.21 ֆունտ ստերլինգ (1.36 ԱՄՆ դոլար), իսկ հեռուստասերիալի 10 գլխավոր հերոսներին նվիրված սահմանափակ հավաքածուի արժեքը մինչև 99 ֆունտ ստերլինգ (134.59 ԱՄՆ դոլար)

Բացի դրանից՝ փոստային ծառայությունը սահմանափակ քանակով ալբոմներ կթողարկի նամականիշներ հավաքելու համար

Նամականիշները վաճառքի կհանվեն հունվարի վերջին, իսկ այժմ հավաքածուն հասանելի է նախնական պատվերների համար: