ԱՄՆ Ֆլորիդա նահանգի վարչկենտրոն Թալահասիում անհայտ անձը կրակ է բացել յոգայի ստուդիայում, ինչի հետևանքով զոհվել է մեկ մարդ, վիրավորվել՝ 4-ը: Տուժածները հոսպիտալացվել են, նրանց վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում:

«Տուժածներից մեկը մահացել է հիվանդանոցում: Եվս 4 տուժած գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Մենք փորձում ենք պարզել նրանց ինքնությունը», - ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Նախնական տվյալներով՝ միջադեպից հետո կրակ բացած անձն ինքնասպանություն է գործել: