Կարեն Կարապետյանի կառավարության՝ Ամանորի տոները կրճատե­լու անսովոր նախաձեռնությունը կյանքի չի կոչվի: Նշենք, որ Ամանորի տոները կրճատելու վերաբերյալ նախագծին կառավարությունը հա­վանություն էր տվել անցած տարվա վերջին, իսկ Ազգային ժողով այն ներկայացվել էր այս տարվա փետր­վարի 6-ին:

Հիմնական զեկուցողը սո­ցապ նախկին փոխնախարար Թադե­ուս Ավետիսյանն էր: Նախագծի հեղինակը հետ է վերցրել այս տարվա հունիսի 6-ին՝ թավշյա հեղափոխու­թյունից հետո:

Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը մտադիր էր 2018թ-ից կրճատել ավանդաբար մի քանի օր շարունակ նշվող Ամանո­րը: Նա առաջարկում էր տոնական ոչ աշխատանքային օրերի ցանկից հա­նել հունվարի 3-ը, 4-ն ու 5-ը: Այ­սինքն՝ ոչ աշխատանքային կլինեին միայն դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը և հունվարի 6-ը: