«Փաստ» օրաթերթը գրում է.

«ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Արտակ Համբարյանը հայտարարագրել է բնակարան, «TOYOTA CAMRY 2.4» մակնիշի ավտոմեքենա:

Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա՝ 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից։

Նշենք, որ Արտակ Համբարյանը պաշտոնը ստանձնել է այս տարվա մարտին, իսկ հայտարարագիրը ներկայացրել՝ սեպտեմբերին: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 5 500 000 ՀՀ դրամ:

2018թ. հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտները կազմել են 668 014 ՀՀ դրամ: Նշված ժամանակահատվածում ներկայացված եկամուտը գոյացել է աշխատավարձից»: