Հայ ազգային կոնգրեսի վեր­նախավը որոշում է ընդունել չմասնակցել դեկտեմբերի 9-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններին, չնայած դեռ մեկ շա­բաթ առաջ կայացած վարչու­թյան նիստում քվեարկությամբ որոշում էր ընդունվել հօգուտ մասնակցության:

ՀԱԿ ներկա­յացուցիչներն ասում են, որ այդ որոշումը կայացնելու ժամանակ իրենք վստահ էին, որ ԸՕ փո­փոխությունները խորհրդարա­նի կողմից կընդունվեն, և ընտ­րությունները կանցկացվեն պարզ համամասնական ընտրակարգով, առանց ռեյտինգային բաղադրիչի:

ՀԱԿ-ը 2017թ. ընտրությունների փորձը նկա­տի ունենալով՝ հասկանում է, որ ինքը ռեյտինգային թեկնածու­ներ չունի և չի կարող ձայներ ակնկալել ռեյտինգային թեկնա­ծուներից: Բացի այդ, ՀԱԿ ներ­կայացուցիչները չեն կարողա­ցել գտնել ընտրարշավի ֆինան­սավորման հուսալի աղբյուր, ինչը ոչ պակաս կարևոր է ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնելու համար: