Բրիտանացի տիեզերագնաց Թիմ Փիքը Միջազգային տիեզերակայանում (ՄՏԿ) գտնվելու ընթացքում հավաքել է Երկիր մոլորակի լավագույն լուսանկարները, որոնք արվել են հսկայական բարձունքից:

«Ուղղակի անհնար էր Միջազգային տիեզերակայանում գտնվելով հանդերձ՝ չտարվել մեր փխրուն մոլորակի ցնցող տեսարաններով»,-նշել է Փիքը, որը ՄՏԿ-ում 186 օր է անցկացրել:

Հայտնի է, որ տպավորիչ լուսանկարները հրապարակվել են National Geographic ամսագրում՝ դրա ստեղծման 130-ամյակի կապակցությամբ:

ՄՏԿ-ն գտնվում է 410 կմ բարձրության վրա ու մշտապես հյուրընկալում է տարբեր երկրներից ընտրված 6 հոգանոց թիմ: ՄՏԿ-ն կշռում է 450.000 կգ և ունի 5 սենյականոց բնակարանի չափ տարածք: Այն շարժվում է 27.600 կմ/ժ արագությամբ ու Երկրի ուղեծրի շուրջ պտտվում է յուրաքանչյուր 92 րոպեն մեկ: