Համաձայն շրջանառվող լուրերի՝ Էդուարդ Շարմազանովը պատրաստվում է ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել Լոռու մարզն ընդգրկող ընտրատարածքում
«ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պատրաստվում է ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել Լոռու մարզն ընդգրկող ընտրատարածքում: Շարմազանովը հույս ունի, որ ինքը քվեներ է ստանալու հարազատ Ալավերդի քաղաքում, որտեղ դժգոհություն կա նոր իշխանություններից պղնձաձուլարանի աշխատանքների դադարեցման պատճառով:
Ոչ միայն Շարմազանովը, այլև մյուս բոլոր ՀՀԿ-ականները, ովքեր մտադիր են շարունակելու իրենց քաղաքական գործունեությունը և մասնակցելու ընտրություններին, այս օրերին ակտիվորեն զբաղված են նախընտրական քարոզչությամբ՝ փորձելով հիշել, թե ովքեր են իրենց հարազատները, ազգականները կամ բարեկամները, կամ ում երբ են ինչ-որ հարցով ընդառաջել»,- գրում է թերթը:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում