Հյուսիսային Կորեան զգուշացրել է, որ կարող է վերսկսել իր միջուկային ներուժի ուժեղացման քաղաքականությունը, եթե ԱՄՆ-ն չեղյալ չհայտարարի երկրի դեմ պատժամիջոցները, հաղորդում է Associated Press-ը:

Նշվում է, որ հայտարարությունը ուրբաթ երեկոյան հրապարակվել է երկրի արտաքին գործերի նախարարության կողմից:

Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվում է, որ Հյուսիսային Կորեան կարող է վերադառնալ միաժամանակ միջուկային ուժի մեծացման և տնտեսական զարգացման քաղաքականությանը, եթե ԱՄՆ-ն չփոխի իր դիրքորոշումը:

Հիշեցնենք, որ անցյալ ամիս Հարավային Կորեան մերժել էր Հյուսիսային Կորեայի դեմ միակողմանի պատժամիջոցները չեղյալ հայտարարելու առաջարկը: