Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և Արցախի նախագահ Բակո Սահակյանը այսօր՝ նոյեմբերի 4-ին, այցելել են հանրապետության արևելյան սահմանագծի մի շարք հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին:

Երկու ղեկավարներին ուղեկցում էին ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, պաշտոնատար այլ անձինք: