Մեծ Բրիտանիայի կառավարության նախկին քարտուղար սըր Ջերեմի Հեյվուդը մահացել է 56 տարեկանում քաղցկեղից, փոխանցում է Դաունինգ սթրիթը:

Սըր Ջերեմին, ով երեք երեխաների հայր էր և կառավարության քարտուղարն էր 2012թ-ից, բժիշկների խորհրդով միայն վերջերս էր հրաժարական ներկայացրել:

Նշվում է, որ նա անցյալում ծառայել է Թոնի Բլերի և Գորդոն Բրաունի կառավարություններում, ինչպես նաև Դևիդ Քեմերոնին առընթեր մշտական քարտուղար է եղել: