Պակիստանի ոստիկանությունը հայտնում է ավելի քան 150 մարդու կալանավորման մասին՝ աստվածանարգության մեջ մեղադրվող քրիստոնյա կնոջն արդարացնելուց հետո ծագած ցույցերի ընթացքում հրկիզումների, վանդալիզմի և բռնության մեղադրանքով, փոխանցում է Associated Press-ը:

Կիրակի տեղական ոստիկանության ղեկավար Նայաբ Հայդերը հայտարարել է, որ ոստիկանները փորձում են տեսանկարահանումների միջոցով հայտնաբերել հանցագործություններին, սեփական գույքի, տրանսպորտային միջոցների հրկիզմանը և մայրուղու արգելափակմանը մասնակցած մյուս անձանց:

Հիշեցնենք, որ վերջերս Պակիստանում արդարացվել էր քրիստոնյա Ասիյա Բիբին, ում մեղադրում էին աստվածանարգության մեջ: Մահապատիժը չեղարկելու երկրի Գերագույն դատարանի որոշումը հանգեցրել էր իսլամականների զանգվածային բողոքների: