ԱՄՆՅուտա նահանգի Հյուսիսային Օգդեն քաղաքի քաղաքապետ Բրենդ Թեյլորը զոհվել է Աֆղանստանում, հայտնում է CBS-ն։

Թեյլորին կրակել է աֆղանական հատուկ ջոկատայինը, մեկ այլ ամերիկացի զինվորական էլ վիրավորվել է, գրում է New York Times-ը։

Սա այսպես կոչված ինսայդերական հարձակում է եղել, որ անցկացնում են աֆղանական բանակում ներգրավված զինյալները։ Անցյալ տարի Աֆղանստանում ամերիկացի զինվորականների դեմ չորս «ինսայդերական հարձակում» է կատարվել:

ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Դեբրա Ռիչարդսոնը հայտնել է, որ Թեյլորին սպանողն, ըստ երևույթին, ծառայել է Աֆղանստանի պաշտպանության և անվտանգության ազգային ուժերում: Հարձակումից անմիջապես հետո նա սպանվել է աֆղանական զինվորականների կողմից։

2001թ-ից Աֆղանստանում զոհվել է ավելի քան 2,4 հազար ամերիկացի: