Կանադայի մայրաքաղաք Օտտավայի երկնքում երկու օդանավ է բախվել, ինչի հետևանքով գրանցվել է մեկ զոհ:

Ինչպես նշում է ctvnews.ca կայքը, ականատեսները պատմել են, որ փոքր ինքնաթիռը, բախվելով մեծին, ընկել է ներքև: Երբ հրշեջ-փրկարարները դեպքի վայր են ժամանել, տեսել են, որ ինքնաթիռն այրվում է: Հայտնի է, որ դրանում մեկ մարդ է եղել:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել «Կարպ» օդանավակայանի մոտակայքում: