Ստեփանակերտի Ադմիրալ Իսակով փողոցում տեղադրվել է Հայրենական պատերազմի հայազգի հերոս, ծովակալ Իսակովի կիսանդրին:

ԱՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանն ասել է, որ կիսանդրու տեղադրումն իրականացվել է ԱՀ պետական բյուջեի միջոցներով: Փոխանցում է artsakhpress-ը։

Իսակովի կիսանդրու հեղինակ քանդակագործ՝ Ալբերտ Հարությունյանի խոսքով՝ այն պատրաստված է պղնձից: Կիսանդրու տեղադրումը նպատակ ունի, որ յուրաքանչյուր հայ ճանաչի, հիշի, գնահատի ու վառ պահի իր մեծ երախտավորների հիշատակը: