«Հայոց ցեղասպանության թանգարան - ինստիտուտ» հիմնադրամը հայտարարել է տարբերանշանի՝ լոգոյի մրցույթ:

Մրցույթին ներկայացված աշխատանքը պետք է ներառի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի պատկերը:

Նախագծերը պետք է ներկայացվեն էլեկտրոնային տարբերակով՝ մոնոխրոմ և գունավոր: Հաղթողին կտրվի շնորհակալագիր, կլինի հրապարակում ՀՑԹԻ պաշտոնական կայքէջում:

Ընդունվում են դիմումներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: Հաղթողին որոշելու է պրոֆեսիոնալ մասնագետների հանձնախումբը:

Հայտերը պետք է ներկայացվեն մինչև ս.թ դեկտեմբերի 10-ը: Ընդունվում են միայն պահանջվող պայմանները պահպանած դիմումները: Մանրամասների համար զանգահարել` +374 39-09-81 (111) հեռախոսահամարով: